Միլիոնավոր քրիստոնյաներ ողջ աշխարհում այսօր նշում են Սուրբ Զատիկը՝ Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը: Այս տարի Սուրբ Հարության տոնը նույն օրն են նշում թե՛ Ուղղափառ, թե՛ Կաթոլիկ եկեղեցիները:
Վատիկանում մատուցված տոնական պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կաթոլիկ եկեղեցու հետևորդներին կոչ է արել վերագտնել իրենց հավատի հիմքերը:
Իրենց տոնական պատարագներում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը և Ուկրաինական ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարեթը, մինչդեռ, հոգևոր խնդիրներից բացի խոսել են նաև աշխարհիկ գործերից:
Պատրիարք Կիրիլ Առաջինն իր հերթին հայտարարել է, թե Աստված պետք է «խափանի նրանց ծրագրերը, ովքեր ցանկանում են կործանել Սուրբ Ռուսիան»: Նա նաև քննադատել է Ուկրաինային, հայտարարելով, թե չնայած Ուկրաինան «քաղաքականապես» անկախ է, այդուհանդերձ, այն «հոգեպես և պատմականորեն» Ռուսաստանի հետ մեկ միասնություն է կազմում:
Պատրիարք Ֆիլարեթը, իր հերթին, հայտարարել է, թե «խաղաղասեր» Ուկրաինայի դեմ ագրեսիա է տեղի ունեցել: