Երևանի Ռուբինյանց 20 շենքի բակը բարեկարգվում է քաղաքապետարանի՝ բակերի բարեկարգման ծրագրի շրջանակներում։
Երևանի Ռուբինյանց 20 շենքի բակը բարեկարգվում է քաղաքապետարանի՝ բակերի բարեկարգման ծրագրի շրջանակներում: Հենց այդ նպատակով կտրվել է շենքի բնակիչ Հայրապետի՝ հիսունամյա խաղողի վազը, որն արդեն ծաղկել էր, պատճառաբանությամբ, թե խանգարում է բարեկարգմանը:
Բակում երեխաների համար խաղահրապարակ է կառուցվելու, տեղադրվելու են զրուցարաններ, իսկ ծառերը խանգարում էին տարվող աշխատանքներին:
Բակում մի քանի խաղողի վազ էլ են կտրել, բնակիչների խոսքով արմատախիլ է արվել փշատենին, հերթը հասել է մյուս բնակչի խնամած քսանհինգամյա ընկուզենուն: «Ազատության» հետ զրույցում նրանք ասում էին, որ թույլ չեն տալու այս մեկն էլ կտրեն:
«67 թվի մատ էր սա, կտրեցին, հիմա լացում է ծառս», - ասաց Հայրապետը:
«25 տարի էս ծառը աճեցրել եմ, նկուղում ջրաչափ եմ դրել, ջրել եմ, բայց էսօր չկա, կտրում թափում են, որ բերեն եզրաքար դնեն, շլակը լցնեն: Էս կողմում էլ վայրի խաղող էր, հես է, դեռ կախված է: Այն կողմն էլ յասամաններ էին, որ ծաղկում էին, ամբողջ բակում յասամանների հոտն էր տարածվում, ամբողջը կտրեցին», - «Ազատությանը» փոխանցեց բնակիչներից Վարուժանը:
Թաղապետարանից ժամանած մի պաշտոնյա, ով չցանկացավ ներկայանալ և ձայնագրվել, պնդում էր, որ ոչ մի ծառ չեն կտրել, հանել են միայն անպետք թփերը: Բնակիչների պնդմանը, որ կտրվել են փշատենին և խաղողի վազերը, պաշտոնյան նշեց, որ փշատենին և այդ խաղողի վազերը ոչ թե ծառեր են, այլ թփեր:
Բնակիչներից Գոհար Արշակյանը ցույց տվեց հարևան շենքի բակը, որը արդեն բարեկարգվել էր, և նշեց, որ չեն ցանկանում, որ իրենց բակն էլ այդպիսին դառնա։
«Բարեկարգ բակ է, աչք շոյող է, բայց միայն երեկոյան ժամերին: Ով կթողնի իր երեխային ամբողջ օրը էդ արևի տակ, կանաչ պիտի լինի, ծառ պիտի լինի, բացարձակ չկա: Հիմա նա ավիրեն, էս բերեն դնե՞ն»:
Բակի բարեկարգման նախագիծ բնակիչները չեն տեսել, իրենց կարծիքը հարցի վերաբերյալ չեն էլ հարցրել: Երբ բակում աշխատանքները սկսվել են, հասցրել են մի քանի ծառ պահպանել: Այսօր էլ բակում թափված էին խաղողի վազի ճյուղերը, որոնք թաղապետարանի աշխատակիցները հավաքում, տանում էին:
«Մենք չենք տեսել նախագիծ, մեզ չեն հարցրել, ժողովրդի հետ չեն համաձայնեցրել, ոչ մեկին ոչ մի բանի մասին տեղյակ չեն պահել: Ըստ երևույթին, ինչքան աշխատանքի ծավալները մեծացնեն, էդքան շատ գումար կառնեն, սա է խնդիրը մեր կարծիքով», - ասում էին բնակիչները: