Բելառուսում հերթական մահապատիժն է իրականացվել

Մինսկում գործող «Վյասնա» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Բելառուսում ևս մեկ դատապարտյալ է մահապատժի ենթարկվել։

23-ամյա Պավել Սելյունը անցած տարի մահվան էր դատապարտվել կնոջը և նրա սիրեկանին սպանելու համար։

Սելյունի մայրը ասել է՝ ինքն իր որդու փաստաբանից է իմացել, որ «դատավճիռը իրականացվել է»։ Երիտասարդի հարազատներին չեն տեղեկացրել, թե երբ են նրան մահապատժի ենթարկելու։ Օրենքով սահմանված կարգով Բելառուսում մահապատժի ենթարկվողի հարազատներին նամակով մի քանի օր առաջ տեղեկացնում են մահապատժի մասին։

Բելառուսը եվրոպական միակ երկիրն է, որտեղ արգելված չէ մահապատիժը։