Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է տաքսի ծառայությունների ոլորտով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ուղևորափոխադրումներ իրականացնող մի շարք տնտեսվարողների հետ:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրների օրենսդրական կարգավորման հարցը:
Գագիկ Բեգլարյանը տեղեկացրել է Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել օրենսդրական փաթեթ, որն արդեն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ: Նոր օրենքով նախատեսվում է ավելի պարզեցնել ու հստակեցնել լիցենզավորման ընթացակարգերը, տաքսիների ու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների համար հանել դեղին համարանիշների պահանջը` այն փոխարինելով ինքնակպչուն ներդիրներով: Օրենքը նպատակ ունի բարեփոխել նաև մատուցվող ծառայությունների որակը:
Գագիկ Բեգլարյանը նաև առաջարկել է, բարեփոխումները շարունակական դարձնելու նպատակով ստեղծել մասնագիտական հանձնաժողով, որում ընդգրկված կլինեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ու շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: