Տաջիկստանում գործարանի պայթեցման փորձի կասկածանքով 7 մարդ է ձերբակալվել

«Տալկո» ալյումինի գործարանը Տաջիկստանում, արխիվ

Տաջիկստանի ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է 7 մարդու, որոնք կասկածվում են երկրի արևմուտքում ալյումինի գործարանի պայթեցման փորձի համար:

Ձերբակալման պահին խմբի մոտ հայտնաբերվել է զենք, պայթուցիկ սարքեր, ինչպես նաև հակասահմանադրական բովանդակությամբ տեսանյութեր:

Իրավապահները հաղորդում են, որ ձերբակալվածների թվում են գործարանի աշխատակիցներ:

«Տալկո» ալյումինի գործարանը Տաջիկստանի ամենաշահութաբեր ձեռնարկություններից մեկն է: