ՕԵԿ-ը կքննարկի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը

«Օրինաց երկիր» կուսակցությունը չորեքշաբթի՝ ապրիլի 16-ին, քաղաքական խորհրդի նիստ կգումարի, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը և ՕԵԿ-ի քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը: