Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունում քիչ առաջ մեկնարկեց Գործադիր մարմնի նիստը, որից հետո տեղի է ունենալու կուսակցության Խորհրդի նիստ:
Երեկ իշխող Հանրապետականը, նախապես հայտարարած երկուշաբթիի փոխարեն, որոշեց մեկ օր շուտ անցկացնել գործադիրի և խորհրդի նիստերը: Այս հանդիպումներից հետո էլ հենց հայտնի կդառնա՝ ով է Հայաստանի 13-րդ վարչապետը:
Համաձայն Սահմանադրության՝ նախագահը վարչապետ է նշանակում Կառավարության հրաժարականի ընդունումից հետո տասնօրյա ժամկետում:
Արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականի ընդունումը տեղի է ունեցել ապրիլի 3-ին։ Ապրիլի 13-ը սահմանված տասնօրյա ժամկետի վերջին օրն է, և իշխող ՀՀԿ հայտարարել է, որ երկուշաբթի օրվա փոխարեն կիրակի օրը նիստերի անցկացումը պայմանավորված է այդ հանգամանքով՝ չէին կարող խախտել Սահմանադրությունը։
Աստղիկ Բեդևյան