Չիլիում մոլեգնող հրդեհը 150 տուն է ոչնչացրել

Անտառային հրդեհը չիլիական Վալպարազիո նավահանգստային քաղաքում ավելի քան 150 տուն է ոչնչացրել:

Հազարավոր մարդիկ էվակուացվում են քաղաքից՝ Խաղաղ օվկիանոսից փչող ուժեղ քամիների ազդեցությամբ արագորեն տարածվող հրդեհից փրկվելու համար: Հրշեջներին առայժմ չի հաջողվում կասեցնել կրակի առաջխաղացումը:


Նախագահ Միշել Բաչելետը հանձնարարել է երկրի զինված ուժերին՝ համակարգել բնակիչների էվակուացման աշխատանքները, իսկ հրդեհի ճարակ դարձած քաղաքը աղետի գոտի է հայտարարել: