Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ պետք է պայքարես, որ դատարանի որոշումը չմնա թղթի վրա, ընդգծեցին պարտադիր կուտակայինի դեմ հավաքի մասնակիցները:
«Տեր կանգնեք Սահմանադրությանը»․ - «Դեմ եմ» թիմի այսօրվա հավաքի ժամանակ քաղաքացիական նախաձեռնության անդամները այս կոչն ուղղեցին երկրի նախագահին:
Ակտիվիստ Արսեն Մանուկյանը շեշտեց, որ եթե այսօր իշխանության բարձր օղակները անարգում են երկրի կարևորագույն փաստաթուղթն ու ոտնահարում քաղաքացու իրավունքները, ապա Սահմանադրության գլխավոր երաշխավոր Սերժ Սարգսյանը պետք է շտապ արձագանքի:
«Նախագահական աթոռը զբաղեցնելիս նա երդում է տվել Ավետարանի ու Սահմանադրության վրա: Ու եթե հիմա որոշ պաշտոնյաներ ցեխն են կոխում էդ Սահմանադրությունը, նա պարտավոր է տեր կանգնել Սահմանադրությանը և մեր իրավունքներին: Եթե չէ՝ մենք ինքներս ենք տեր կանգնելու», - հայտարարեց Մանուկյանը:
Մոտ երկու ժամ տևած հավաքի ընթացքում քննարկվեցին հետագա անելիքները: Ամենահրատապ խնդիրն է՝ ստիպել Պետեկամուտների կոմիտեին (ՊԵԿ) անջատել պարտադիր պահումների ինքնաշխատ հաշվիչը, ինչպես նաև շարունակել նամակներ գրել Կենտրոնական դեպոզիտարիային՝ պահանջելով հետևել Սահմանադրական դատարանի որոշմանը և առանց քաղաքացու կամքի ֆոնդ և կառավարիչ չընտրել նրա փոխարեն:
«Դեմ եմ» թիմի անդամ Կարեն Հովհաննիսյանն իր ելույթում ասաց, որ եթե իշխանությունները հոժարակամ չեն կարողանում հրաժարվել իրենց բռնած դիրքից, ապա դա նրանց կստիպեն քաղաքացիները՝ պայքարը թեժացնելով:
«Այսօր մեր պետական պաշտոնյաները մեր առաջ դրել են երկու ճանապարհ՝ կա՛մ պարտադիր կուտակայինը, կա՛մ արտագաղթը: Մենք ընտրել ենք երրորդ տարբերակը՝ պայքարը», - հայտարարեց Հովհաննիսյանը:
Իսկ պայքարը պետք է շարունակել՝ չենթարկվելով հակասահմանադրական օրենքներին, ասում էին հարթակից ելույթ ունեցողները: Դավիթ Մանուկյանն ասաց՝ իրենց պահանջի օրինականությունն ապացուցող փաստերի պակաս չկա, այդուհանդերձ, երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ պետք է պայքարես, որ դատարանի որոշումը չմնա թղթի վրա:
«Հայաստանի Հանրապետության պարոն նախագահ, գործադիր իշխանությանը և օրենսդիր իշխանության մեծամասնությանը կարգի հրավիրիր, նրանք մատված են բացարձակ անգործության: Եվ դուք գնահատեք այս քաղաքացիներին, այս ժողովրդին, որ դեռ գործ են անում, սահմանադրական կարգ են ապահովում՝ չխախտելով ոչ մի օրենք: Այնպես արեք, որ արժանի լինեք այս քաղաքացիներին, որոնց դուք ունեք: Այսօր դուք անարժան եք այդ քաղաքացիներին», - հայտարարեց Մանուկյանը:
«Եթե տասը տարի աշխատել եք մի օրենքի վրա ու դեռ այն փնթի է և հակասահմանադրական, ապա լուրջ հարց է առաջանում, թե ինչ մասնագետներով է շրջապատված երկրի ղեկավարությունը», - ասում էին «Դեմ եմ»-ի անդամները:
Սևակ Ծատուրյանն էլ իր խոսքում ակնարկեց, որ եթե իրենք իրենց ոլորտում այսպիսի անփութություն ցուցաբերեին, ապա այսօր Հայաստանը թերևս տեղյակ չէր լինի՝ ինչ ասել է տեղեկատվական տեխնոլոգիաներ:
«Մեր իշխանությունները չեն համապատասխանում արդեն ժողովրդին: Հիմա դուք գնում եք, տղերք, լավ չեք աշխատել, գոնե սիրուն հեռացեք: Նախկին կառավարությունը արդեն հեռանում է, երկրորդ կառավարություն պետք է գա, ես կոչս ուղղում եմ նրանց՝ եթե դուք էլ ձեր հույսը դնելու եք ժողովրդի տված հարկերի վրա, ավելի լավ է չգաք, որովհետև դուք դառնալու եք մեր հաջորդ նախորդները, և դա տեղի է ունենալու ավելի շուտ, քան դուք եք կարծում: Հաղթելու ենք», - ասաց Ծատուրյանը:
Պայքարին միացել են նաև գործատուները, որոնք այս օրերին հայտնվել են անելանելի վիճակում․ աշխատողները պահանջում են գումարը չգանձել, պահումներ չանելու դեպքում էլ անհանգստություն կա, որ ՊԵԿ-ը կենթարկի տուգանքների: Ու չնայած կառավարության սպառնալիքներին՝ քչերը չեն, որ այս օրերին կանգնել են աշխատողների կողքին: Այսօր դա ապացուցելու համար հավաքին էր եկել նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Մենք, մեր ժողովրդի լավագույն հատվածը այսօր օրինակ է ցույց տալիս, որ կարելի է համախմբվել և տարբեր ոլորտներում սեփական շահերը պաշտպանել, և միայն այդ ճանապարհն է երկիր դառնալու ճանապարհը, և ես համոզված եմ, որ այս օրինակին հետևելու են հազարները», - ասաց Վարդանյանը:
Այսօրվա հավաքին նախատեսված չէր Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայությունը: Այդուհանդերձ, Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարի լուր էր բերել՝ ասելով, որ խորհրդարանում արտահերթ նիստ կհրավիրեն այս խնդրով, «ըստ որի՝ մինչև սեպտեմբերի 30-ը որևէ գումար ենթակա չէ գանձման, այս երեք ամիսների ընթացքում գործատուների պահված գումարները բոլորը ենթակա են հետ վերադարձման քաղաքացիներին, որևէ տույժ չի կարող հաշվարկվել գործատուների նկատմամբ»:
«Երկրորդ գործողությունը՝ մենք մտադիր ենք նաև նոր դատական վարույթ հարուցել Վարչական դատարանում որպես նորմատիվ ակտը օրենքի պահանջներին հակասող ճանաչելու համար», - հայտարարեց Մինասյանը:
«Դեմ եմ»-ը նաև արդեն էլեկտրոնային նոր հասցե է բացել՝ dat@demem.am, որին նամակ կարող են ուղարկել այն քաղաքացիները, որոնց փոխարեն Կենտրոնական դեպոզիտարիան ֆոնդ է ընտրել:
Ի դեպ, նախաձեռնության անդամներն այսօր անդրադարձան նաև նախօրեին Գլխավոր դատախազության հրապարակած հայտարարությանը․ դատախազությունը զգուշացրել էր, որ ճանապարհ փակելը և երթևեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական և վարչական պատասխանատվություն: «Դեմ եմ»-ի կարծիքով՝ հայտարարությունը ֆանտաստիկայի ժանրից է, Լևոն Հարությունյանն էլ ավելացրեց․ - «Ժողովուրդ, ուրախացեք, Շվեյցարիայում ենք ապրում, գիտե՞ք ինչի՝ որովհետև հանցագործություն չկա, դատախազությունը մեր հետևից է ընկել՝ ազնիվ հարկատուների հետևից»:
«Դեմ եմ» թիմից Գևորգ Գորգիսյանն առաջարկեց մյուս շաբաթվանից նամակ-պահանջներ ուղարկել արդեն նախագահ Սերժ Սարգսյանին:
Իսկ հաջորդ բողոքի ակցիան կլինի հաջորդ ուրբաթ՝ անակնկալով: «Մանրամասները այսօր և ընդհանրապես չեն հրապարակվելու՝ թող իշխանությունները մի քիչ նյարդերը խաղան», - հայտարարեցին «Դեմ եմ»-ի ներկայացուցիչները:

Պայքարին միացել են գործատուները

Խորհրդարանում արտահերթ նիստ կհրավիրվի