Եվրասիական տնտեսական միությունն ունենալու է իր միասնական արժույթը, և այն կոչվելու է «ալթըն»:
«Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, հղում կատարելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովում իր աղբյուրին, ապրիլի 10-ին գրել է նաև, որ միասնական արժույթը շրջանառության մեջ կմտնի ոչ ուշ, քան 2025 թվականին, բայց եթե Ռուսաստանի դեմ կիրառվեն լուրջ տնտեսական պատժամիջոցներ, ալթընը կհայտնվի արդեն 3-5 տարուց:
Հնարավոր է, հրապարակումը ուշադրություն չգրավեր, եթե Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի նախագծում չլինեին հետևյալ ուշագրավ ձևակերպումները: Փաստաթղթի 9-րդ ու 11-րդ գլուխներով նախատեսված են «ներդաշնակեցնել», «մոտեցնել» միության անդամ երկրների արժութային քաղաքականությունները, արժութային ոլորտում ինտեգրման համար իրավական հիքմեր ստեղծել, համաձայնեցված կարգավորել ֆինանսական շուկաները: Եվ այս ամենը կյանքի կոչելու համար պետք է ստեղծվի հատուկ մի մարմին՝ Խորհրդակցական խորհուրդ, որը բաղկացած է լինելու անդամ երկրների Կենտրոնական բանկերի նախագահներից:
«Առանց միասնական արժույթի նման տարածքների կենսունակությունը ու արդյունավետությունը, ընդհանրապես նպատակը այդքան էլ արդարացված չէ: Ճիշտ է, մեր պաշտոնյաները մի քանի անգամ հերքել են, որ միասնական արժույթի ձևավորման խնդիր օրակարգում չկա, բայց դա դեռ չի նշանակում, որ այդ հարցը չի ծագի ու օրակարգում չի հատնվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Սամվել Ավագյանը:
«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը ընդգծում է՝ միասնական արժույթի և նրա անվան հարցը ոչ պաշտոնապես արդեն իսկ հավանության է արժանացել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահների կողմից:
Նախատեսվում է նաև ստեղծել Եվրասիական կենտորնական բանկ՝ վերազգային լիազորություններով, որի գտնվելու է Ալմաթիում:
«Չի բացառվում, որ ընդհանուր ֆինանսական տարածությանը կմիանան նաև Ղրղըզստանը, Հայաստանը և Տաջիկստանը», - կարդում ենք «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ում:
Պարբերականը հիշեցնում է, որ մայիսին Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները մտադիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, և միությունը պետք է սկսի գործել 2015-ի հունվարի 1-ից:
«Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծում ի սկզբանե ցանկանում էինք ներառել Եվրասիական կենտրոնական բանկի ստեղծման մասին գլուխը (բանկը լինելու է միասնական արժույթը կարգավորող վերազգային մարմին): Սակայն Ռուսաստանի կողմից արված այս առաջարկին դեմ դուրս եկավ անձամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն», - «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ին փոխանցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը:
Հայաստանը ևս մտադիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Այս հունվարին ճեպազրույցի ընթացքում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ասաց, թե Երևանը շտապում է Մաքսային միության հարցում, որվհետև նպատակ կա հիմնադիր անդամի կարգավիճակով մասնակցել Եվրասիական միության ստեղծմանը:
Ըստ Սամվել Ավագյանի, հաշվի առնելով Հայաստանի կշիռը՝ մեր երկրի համար դժվար կլինի պաշտպանել սեփական շահերը Եվրասիական կետրոնական բանկում, որպեսզի միասնական արժույթը գործի նաև հայաստանյան տնտեսությանը համապատասխան, քանի որ բանկը պետք է հաշվի առնի նաև Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի շահերը:
«Մինչ այժմ միասնական արժույթների ձևավորման համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ բոլոր կողմերի, բոլոր անդամները շահերի լիարժեք պաշտպանել հնարավոր չէ, որովհետև միավորվում են երկրներ, որոնք ունեն արժույթի այս կամ այն կուրսի նկատմամբ տարբեր զգայունություն», - նշեց Ավագյանը:
Հայաստանի Կենտրոնական բանկից այսօր խոստացան արձագանքել ավելի ուշ: