Արդարադատության փոխնախարարը այսօր Կառավարության նիստում պարզաբանումներ ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման մասով:
Կառավարության այսօրվա նիստը վարող փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը խնդրեց արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանին պարզաբանումներ ներկայացնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման մասով:
Փոխնախարարը վերահաստատեց կառավարության դիրքորոշումը՝ մինչև սեպտեմբերի 30-ը պարտադիր կուտակային վճարները պետք է կատարվեն:
«Սահմանադրական դատարանի որոշումից միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ժամանակահատվածում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 74 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված աշխատողները, նոտարները, անհատ ձեռնարկատերերը: Բացի այդ, համաձայն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասին, նրանք պարտավոր են կատարել համապատասխան ամսեկան կուտակային վճար: Այս պահանջը նույնպես գործում է մինչև սեպտեմբերի 30-ը», - մասնավորապես, ասաց Եղիշե Կիրակոսյանը:
Ինչ վերաբերում է բարձր դատարանի որոշմամբ սահմանված վերահաշվարկի պահանջին, ապա, փոխնախարար Կիրակոսյանի խոսքով․ - «Որոշմամբ սահմանված վերահաշվարկման պահանջը վերաբերում է մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին»:
Նկատենք, սակայն, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ չկա վճարվելիք բառը: Մեջբերենք փաստաթղթից․ - «Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով Հայաստանի Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները»:
«Սահմանադրական դատարանի որոշումից հետո ունենք մեկ կարևորագույն խնդիր՝ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել Սահմանադրությանը», - Կառավարության նիստից հետո ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը՝ կրկին կոչ անելով շահագրգիռ կողմերին մասնակցել կուտակայինի հարցով ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքներին և զերծ մնալ շահարկումներից: