Այդ մասին նախագահը պաշտոնապես հայտարարել է այսօր: «Վստահ եմ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», - ասել է նա:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար»,- այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ:
«Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ ամենն ասում է, որպեսզի հանձնաժողովն ազատ գործելու երաշխիք ունենա:
Խոսելով երկրի կառավարման մոդելի մասին, Սերժ Սարգսյանը ամեն դեպքում չթաքցրեց, որ գործող կառավարման կիսանախագահական մոդելը իր համար առավել ընդունելի է.- «Ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս ես այդպես եմ կարծում»:
Նշենք, որ այսօր պաշտոնապես հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որով առաջարկվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական մոդելին: Ըստ նախագծի, երկրի ղեկավարը ընտրվում է Ազգային ժողովի կողմից 7 տարի ժամկետով, առանց վերընտրվելու իրավունքի, ոչ կուսակցական թեկնածուներից։ «Նախագահը կլինի վերկուսակցական անաչառ արբիտր»,- գրված է նախագծում:
Ինչ վերաբերում է վարչապետին, ապա նա պաշտոնը ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխանատու է միայն Ազգային ժողովին: Ընդ որում առաջարկվում է բարձրացնել խորհրդարանի քաղաքական դերը, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերը։
Սահմանադրական բարեփոխումների առաջնային խնդիրներից է նաև անկախ և ինքուրույն դատական իշխանության կայացումը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կրճատել դատական ատյանների քանակը՝ եռաստիճանից անցնելով երկաստիճան համակարգին, երկրորդ ատյանում ներառելով վերաքննության և վճռաբեկության լիազորությունները: Առաջարկվում է նաև քննարկել երդվյալ ատենակալների ինստիտուտի ներմուծումը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք կարո՞ղ ենք ասել, որ Հայաստանն առաջիկայում անցում է կատարելու պետության կառավարման խորհրդարանական մոդելին, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նախագահի նստավայրում այսօր հրավիրված ասուլիսում պարզաբանեց՝ նախագծով չի առաջարկվում անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, իրենք առաջարկում են բարեփոխել գործող համակարգը, իսկ թե ինչպիսի որոշում կկայացվի, պարզ կլինի քննարկումների արդյունքում:
«Այս տեսակետից մենք համաձայնեցին հանձնաժողովում, որ որպես այլընտրանք ներկայացնել նաև պառլամենտական համակարգի պայմաններում տվյալ խնդիրների հնարավոր արդյունավետ լուծման տարբերակներ և քննարկումների ժամանակ տեսնել՝ ինչպիսի է հանրային մոտեցումը այս հարցին, որովհետև վերջին հաշվով կառավարման ձևի ընտրությունը իրավաքաղաքական խնդիր է։ Այս հարցում առանց քաղաքական կուսակցությունների և քաղաքական համակարգի հստակ դիրքորոշման փոփոխություն անել հնարավոր չէ և նույնիսկ նպատակահարմար չէ»,- ասաց Հարությունյանը։
Գագիկ Հարությունյանն ասաց, թե իրենց համար անսպասելի է եղել Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ եթե նախապատվություն տրվի երկրի կառավարման խորհրդարանական տարբերակին, ապա ինքը նախագահի կամ վարչապետի պաշտոնը ստանձնելու ցանկություն չունի։
«Նախագահը չի ցանկանում հանձնաժողովին կաշկանդել որևէ սահմանադրաիրավական մոդելի առաջադրման և վերջնական կողմնորոշման հարցում, որևէ սոցիալական պատվեր բացակայում է։ Պետք է անկաշկանդ քննարկումներ կազմակերպել և ընտրել ճիշտ տարբերակը, որը պետության ապագային է միտված»,- ասաց ՍԴ-ի նախագահը։
Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե արդյոք սահմանադրական բարեփոխումների արդյունքում կփոխվի՞ նաև ընտրական համակարգը և անցում կկատարվի ամբողջությամբ համամասնական ընտրակարգին, հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն էլ ասաց, որ այդ հարցը շատ լուրջ քննարկել են, բայց որոշել են հանրային քննարկումներից հետո վերջնական դիրքորոշում հայտնել: Հիշեցնենք, ոչ իշխանական ուժերը բազմիցս պահանջել են վերացնել մեծամասնական ընտրակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հանրաքվե անցկացնելու ժամկետին՝ Հարությունյանը նշեց, որ իր կարծիքով՝ այն տեղի կունենա մինչև հաջորդ խորհրդարանական և նախագահական ընտրությունները։ Իսկ մինչ այդ, մինչև այս տարվա հուլիսի 1-ը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը կդրվի հանրային քննարկման: Հուլիսին արդեն հայեցակարգի վերջնական տարբերակը կներկայացվի Սերժ Սարգսյանին: Հուլիս 1-ից հետո կսպասեն փաստաթղթի վերաբերյալ Սերժ Սարգսյանի արձագանքին: Եթե այն ընդունվի նախագահի կողմից, ապա տասը ամսվա ընթացքում պետք է ներկայացվի բարեփոխումների փաթեթը, որը կներկայացնեն ինչպես հանրային, այնպես էլ խորհրդարանի քննարկմանը:
«Մեր Սահմանադրությամբ՝ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությամբ կարող են հանդես գալ կամ հանրապետության նախագահը, կամ պառլամենտը։ Եթե նախագահը լինի նախաձեռնողը, ապա նա պետք է ներկայացնի դա պառլամենտին, պառլամենտը հավանություն տա, պառլամենտի հավանության պարագայում նախագահը նշանակում է հանրաքվե։ Ես ենթադրում եմ, որ լավագույն պարագայում դա կարող է լինել 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբում, ավելի ուշ դա իրականացնելը ես համարում եմ ոչ տրամաբանական՝ նկատի ունենալով, որ 2017-ին կլինեն խորհրդարանական, 2018-ին՝ նախագահական ընտրություններ։ Գոնե մեկ տարի առաջ պետք է այդ փոփոխությունները կատարվեն, անցումային համապատասխան դրույթներ մշակվեն»,- ասաց Հարությունյանը։