Ուկրաինայի իշխանությունները խոստացել են 48 ժամվա ընթացքում կարգավորել երկրի հարավ- արևելյան շրջաններում ստեղծված իրավիճակը:
Այդ մասին հայտարարել է Ուկրաինանի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը այսօր Կիևում մամուլի ասուլիսի ընթացքում: Նա նշել է, որ խնդրի լուծման թե՛ բանակցային և թե՛ ուժային տարբերակներն էլ հնարավոր են. - «Նրանց, ովքեր նախընտրում են երկխոսության միջոցով հարցեր լուծել` իրենք քաղաքական լուծում կառաջարկեն, իսկ այն մարգինալները, որոնց համար հակամարտությունն է կարևոր, կստանան ուկրաինական իշխանությունների ուժային պատասխանը»:
Ուկրաինայի հարավ-արևելքում լարված դրությունը պահպանվում է․ Դոնեցկում և Լուգանսկում ռուսամետ ակտիվիստները շարունակում են իրենց վերահսկողության տակ պահել վարչական շենքերը:
Դոնեցկում ռուսամետ ակտիվիստները շարունակում են նաև ավելացնել բարիկադները:
Ռեգիոնների կուսակցության Դոնեցկի շրջանի ղեկավար, պատգամավոր Նիկոլայ Լևչենկոն այսօր հայտարարել է, որ վարչական և ուժային կառույցների շենքերը գրաված ցուցարարների մոտ հրազզեն կա, և կոչ է արել նրանց հանձնել զենքերը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրուցած տեղի լրագրողները, սակայն, չեն հաստատում ցուցարարների մոտ զենքի առկայության փաստը:
Լուգանսկում այսօր ռուսամետ հավաքի ժամանակ Ռուսաստանի նախագահին ուղղված կոչեր են հնչել` միջամտել և օգնել իրենց:
Մինչդեռ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կառավարության անդամների արտահերթ նիստ է հրավիրել` քննարկելու Ուկրաինայի հետ կապված տնտեսական հարցերը: Պուտինը չի բացառել, որ Ուկրաինային գազ մատակարարելու հարցում Ռուսաստանն անցնի նախավճարի կիրառմանը, սակայն խնդրել է կառավարությանն ու «Գազպրոմ»-ին դեռ նման քայլեր չձեռնարկել, մինչև ուկրաինական կողմի և Եվրամիության հետ բանակցությունները: «Եթե Կիևը հրաժարվի խորհրդակցություններից, ապա ամեն ինչ պարզ է` Մոսկվան կանցնի նախավճարի», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:
Ռուսաստնի էներգետիկայի նախարարի խոսքով` այսօրվա դրությամբ Ուկրաինայի պարտքը գազի դիմաց կազմում է 2.2 միլիարդ դոլար:
Մինչ այդ Եվրոպական հանձնաժողովն այսօր Ուկրաինային աջակեցելու նպատակով հատուկ խումբ է ստեղծել․ այդ մասին հայտարարել է եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուիլ Բարոզուն:
«Այս խմբի նպատակն է Ուկրաինային օգնել ոչ միայն ֆինանսական հարցերում, այլ նաև տեխնիկական աջակցություն տրամադրել: Կարևոր է աջակցել Ուկրաինային քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու հարցում: Ուկրաինան պետք է դառնա կայուն, անկախ, ժամանակակից պետություն», - հայտարարել է Բարոզուն:
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով` 11 միլիարդ եվրոյի խոստացված օգնության և Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ մեկտեղ` այս նորաստեղծ խումբը լրացուցիչ քայլ է Ուկրաինային աջակցելու գործում ու ևս մեկ անգամ վկայում է, որ Եվրոպաան կանգնած է Ուկրաինայի թիկունքին: