Հանրապետության հրապարակում շուրջ երկու ժամ նստացույց անցկացնող «Դեմ եմ» շարժման ակտիվիստների հետ այսօր հանդիպեց հրաժարական տված վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Մենք չենք կարող հրապարակում քննարկել օրենսդրական փոփոխությունների խնդիր, որը հիմա պատրաստվում է աշխատանքային խմբի կողմից: Եվ ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները օրենսդրական փաթեթում, որը մենք պատրաստում ենք Սահմանադրական դատարանի որոշումը իրացնելու համար, ձեզ հուզող հարցերի բոլոր պատասխանները առկա են», - հայտարարեց նախկին վարչապետը՝ հավելելով, թե դրա համար անհրաժեշտ է, որ ակտիվիստները աշխատանքային խումբ ձևավորեն, որի հետ Կառավարության աշխատանքային խումբը կքննարկի առաջարկությունները:
Հիշեցնենք՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի դեմ պայքարող «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը այսօր երթ էր կազմակերպել՝ պահանջով փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ձևում և հնարավորություն տալ գործատուներին աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: Երթի մեկնարկից որոշ ժամանակ անց՝ ժամը 14:30-ի մոտակայքում, «Դեմ եմ» շարժման աջակիցները հասան Հանրապետության հրապարակ և անժամկետ նստացույց սկսեցին՝ փակելով Նալբանդյան փողոցը և կաթվածահար անելով երթևեկությունը քաղաքի կենտրոնում:
Ակտիվիստները, սակայն, բացասաբար արձագանքեցին Սարգսյանի առաջարկին:
Բարձրախոսով կարճ ելույթից հետո Տիգրան Սարգսյանը հեռացավ՝ վստահեցնելով, որ իրենց առաջարկները մնում են ուժի մեջ:
Նախկին վարչապետից հետո ելույթ ունեցավ «Դեմ եմ» շարժման անդամ Դավիթ Մանուկյանը, ով հայտարարեց․ - «Կներեք, Սահմանադրական դատարանի որոշման շուրջ երկխոսություն չի արվում: Այս ակցիան այսօր իր նպատակին ծառայել է: Սա սկիզբն է հանրային լայն ճնշման, որը մենք տանելու ենք մեր իրավունքի ուժով, Սահմանադրության կողմից մեզ տրված իրավունքներով»:
Այդքանով՝ Մանուկյանը այսօրվա ակցիան ավարտված հայտարարեց և կոչ արեց «Դեմ եմ» շարժման աջակիցներին ներկայանալ ապրիլի 12-ին կայանալիք հավաքին: