Ապրիլի 9-ի դրությամբ քեսաբահայության օգնության նպատակով «Հայաստան» հիմնադրամի հաշվեհամարներին փոխանցված գումարը կազմել է 63 հազար 69 դոլար, որն ամբողջությամբ փոխանցվել է Սիրիայում Հայաստանի դեսպանատանը: Այդ մասին տեղեկացնում է հիմնադրամի գործադիր վարչությունը: