ՊՆ-ում հանդիպումներ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի հետ

Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրով, արխիվ

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը երեկ Պաշտպանության նախարարությունում հանդիպել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ Ալեքսանդր Ստուդենիկինի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նույն օրը ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետին ընդունել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:

Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր: