«Դեմ եմ»-ի ակտիվիստները նստացույց են անում

«Դեմ եմ» շարժման ակտիվիստները քիչ առաջ Երևանի Հանրապետության հրապարակում անժամկետ նստացույց սկսեցին, պահանջելով հանդիպում ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանի հետ:

Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով ակտիվիստներից պահանջեց բացել ճանապարհը և խոստացավ, եթե ակտիվիստները պատվիրակներ ընտրեն՝ 10 հոգանոց խմբի հետ գնալ և հանդիպել ֆինանսների նախարարի պաշտոնակատարի հետ:

Հիշեցնենք՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի դեմ պայքարող «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը այսօր երթ է կազմակերպել Ֆինանսների նախարարությունից Պետեկամուտների կոմիտե՝ պահանջով փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ձևում և հնարավորություն տալ գործատուներին աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: