Ճապոնիան պատրաստ է քննարկել Ուկրաինային օգնություն հատկացնելու հարցը

Ճապոնիայի փոխվարչապետ Թարո Ասո, արխիվ

Ճապոնիան պատրաստ է մասնակցել Մեծ քսանյակի շրջանակներում Ուկրաինային ֆինանսական օգնություն հատկացնելու հարցով քննարկումներին։

Միաժամանակ, ինչպես նշել է Ճապոնիայի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Թարո Ասոն, այս երկիրը դեռևս չի պատկերացնում, թե ինչ որոշում կկայացվի քննարկումների արդյունքում: