Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով դադարեցվել են նախարարության երկու բարձրաստիճան պաշտոնյաների լիազորությունները։ Քրեակատարողական վարչության երկու բաժիններում նշանակվել է ծառայողական քննություն։
Պատճառը ընդամենը ժամեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած ձայնագրությունն է, որտեղ արդարադատության նախարարության աշխատակիցները վիրավորական արտահայտություններ են թույլ տալիս քաղաքացի Արման Գասպարյանի հասցեին։
Քաղաքացին ձայնագրությունն անձամբ է արել և ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին։ Հաղորդագրությունում նշվում է, որ բացի հայհոյելուց, նրան նաև ծեծել են։
Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն նախարարի հրամանով դադարեցվել են Քրեակատարողական վարչության այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի լիազորությունները, մինչդեռ ձայնագրությունում հստակ լսվում է, որ աշխատակիցներից մեկը դիմում է ոմն Մալխասյանին, ում մասին հաղորդագրությունում նշված չէ։
Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Կարինե Քալանթարյանը, պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչո՞ւ հաղորդագրությունում նշված չէ Մալխասյան ազգանունով աշխատակցի մասին, ասաց, որ ամեն ինչ կպարզվի ծառայողական քննության արդյունքում։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 32-ամյա Արման Գասպարյանը Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք էր գնացել ընկերոջ հետ, որտեղ նրան հրավիրել են սենյակ, հենց այնտեղ էլ 4-5 համազգեստով անձինք բռնություն են գործադրել Գասպարյանի հանդեպ:
Արդարադատության նախարարի խոսնակը փոխանցեց, որ Հրայր Թովմասյանը հետամուտ է լինելու այս գործի քննությանը, և քննության արդյունքում չի բացառվում, որ վերը նշված աշխատակիցները կհեռացվեն համակարգից։