Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում հաղորդագրություն է հրապարակվել, որի համաձայն Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծի են ենթարկել և հայհոյել քաղաքացի Արման Գասպարյանին:
Վերջինս Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արման Գասպարյանի` վկայում է միջադեպի մասին:
Նա պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները ընկերոջն ընդունելուց հետո հրավիրել են նրան սենյակ, որտեղ ներկա են եղել 4-5 համազգեստով անձիք և բռնություն գործադրել նրա հանդեպ:
Այս առիթով Պաշտպանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն և Արդարադատության նախարարություն` միջնորդելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել արդյունքների մասին: