«Հայաստան» հիմնադրամը աջակցում է քեսաբահայությանը

Սիրիա - Հայաբնակ Քեսաբը ապստամբ զինյալների ներխուժումից հետո, 24-ը մարտի, 2014թ․

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունը քեսաբահայության օգնության նպատակով այսօր 13 հազար 711 դոլար է փոխանցել Սիրիայում Հայաստանի դեսպանատանը:

Հիմնադրամի գործադիր վարչության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 7-ի դրությամբ քեսաբահայությանն ուղղված ընդհանուր գումարը կազմում է 28 հազար 256 դոլար: