«Գազպրոմը» պոպուլիզմ է որակել սեղմած գազի մասին Կիևի հայտարարությունները

«Գազպրոմը» պոպուլիզմ է որակել Կիևի հայտարարություններն այն մասին, որ հնարավոր է՝ Ուկրաինան սեղմած գազ ստանա Միացյալ Նահանգներից:

«Այդ հայտարարությունները որևէ կերպ չեն կարող ազդել Ուկրաինային մատակարարվող գազի գնի վրա», - հայտարարել է «Գազպրոմի» ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը: