Կառավարության անդամներն այսօր ասացին, թե իրենց համար անակնկալ էր վարչապետի այդ որոշումը, թեև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հավելեց, որ «ռազմավարական առումով այս տեսակի զարգացումները խիստ կանխատեսելի էին»։
«Ինձ շատ են հարցնում՝ արդյո՞ք ես ինձ պատկերացնում եմ հաջորդ կառավարության մեջ, ես ինձ պատկերացնում եմ և կամ որպես ՀՀԿ ակտիվ անդամ»,- հավելեց Աշոտյանը, իսկ հարցին, թե ո՞վ կարող է լինել նոր վարչապետ՝ պատասխանեց․ - «Հայաստանի իշխանության ներսում, քաղաքական թիմում, կան մի շարք արժանի մարդիկ, որոնք կարող են ստանձնել Կառավարության կազմավորման և Կառավարության ղեկավարման դերակատարությունը: Այդ մարդիկ կան ինչպես բուն Հանրապետական կուսակցության անդամների շարքում, այդ մարդիկ կան նաև համակիրների շարքում»:
Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ով նույնպես անակնկալի էր եկել Տիգրան Սարգսյանի հրաժարականից, առավոտյան լրագրողներին ասաց, թե նոր կառավարությունում իր մնալը կախված է այն բանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու և ինչպիսի ծրագրի շուրջ:
Ավանեսյանի ղեկավարած նախարարությունն է հիմնականում կոորդինացնում Մաքսային միությանը անդամակցելու բանակցությունները: Լրագրողները հետաքրքրվեցին՝ կառավարության հրաժարականը ի՞նչ ազդեցություն կունենա այդ գործընթացի վրա:
«Որևէ կառավարություն, որը որ ձևավորվելու է, որպեսզի կայացնի այլ որոշում, քան Մաքսային միությունը, պետք է ունենա շատ-շատ ավելի հիմնավոր պատճառներ դրա համար», - նշեց նախարարը:
Հիշեցնենք, վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ հրաժարական ներկայացրեց: Երեկոյան Հանրապետականի գործադիրի մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է ներկայացրել սեփական նախաձեռնությամբ, բացի այդ՝ դեռ մեկ ամիս առաջ է խնդրել հանրապետության նախագահին ազատել իրեն զբաղեցրած պաշտոնից:
«Բանավոր հրաժարականի խնդրանք եղել է դեռևս փետրվարի վերջին, մարտի սկզբին, երբ Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը խնդրել է հրաժարականի դիմում ներկայացնել, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ գնում էին բանակցություններ Մաքսային միության հետ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակների օրենքի հետ կապված հարցի քննարկում կար Սահմանադրական դատարանում, հանրապետության նախագահը խնդրել է վարչապետին շարունակել իրականացնել իր սահմանադրական լիազորությունները մինչև այդ խնդիրները ավարտվեն», - պատմեց ՀՀԿ խոսնակը:
Շարմազանովի այս հայտարարությունն ուշագրավ է այն պատճառով, որ մեկ շաբաթ առաջ՝ մարտի 27-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, նա հայտարարեց՝ ՀՀԿ-ի քաղաքական օրակարգում վարչապետի և առհասարակ կառավարության փոփոխության հարց չկա:
Էլ ավելի վաղ՝ փետրվարի սկզբին, Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահը խորհուրդ էր տվել «բոլոր նրանց, ովքեր մտահոգված են [վարչապետի] հրաժարականով, սառը ջուր խմել և հանգիստ քնել»: Մինչդեռ, հատկապես վերջին շրջանում լրատվամիջոցներում ակտիվացել էին հրապարակումները, թե Տիգրան Սարգսյանն առաջիկայում հրաժարական է ներկայացնելու, իսկ ոչ իշխանական չորս ուժերն էլ պատրաստվում էին ապրիլի վերջին շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել՝ Կառավարության հրաժարականի պահանջով: