Էրդողանը պաշտոնական այց է կատարում Բաքու

Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանում է Բաքու: Օդանավակայանում թռիչքից առաջ Էրդողանը հայտարարել է, որ Բաքվում քննարկումների առանցքում է լինելու Ղարաբաղյան հակամարտությունը, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ էներգետիկ և տնտեսական ծրագրերը:

Էրդողանի խոսքով` Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում շատ կարևոր ծրագրեր են իրականացնում, այդ թվում` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունը, Բաքու -Թբիլիսի-Ջեյհան նավթամուղն ու Տրանսանատոլյան խողովակաշարի նախագիծը, որով նախատեսվում է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնել: