«Իրականությանը չի համապատասխանում, որ Ռոբերտ Քոչարյանը վարչապետի թեկնածու է», - այսօր ի պատասխան «Ազատության» հարցի հայտարարեց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նախկին նախագահի գրասենյակը առայժմ չի մեկնաբանում վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, իր հերթին, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ԲՀԿ-ից որևէ մեկը մեկնաբանությամբ հանդես չի գալու վարչապետի հրաժարականի կապակցությամբ:
Ռուզաննա Ստեփանյան