Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը խորհուրդներ է տալիս ամերիկացի գործիչներին

Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, թե Միացյալ Նահանգների ազդեցիկ քաղաքական գործիչները պետք է հանգստանան և ընդունեն, որ Ղրիմն արդեն Ռուսաստանի մաս է:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության հետ զրույցում դիվանագետը ստեղծված իրավիճակում խորհուրդ է տվել իր ամերիկացի գործընկերներին ավելի շատ լինել մաքուր օդում, զբաղվել յոգայով, դիտել երգիծական հաղորդումներ: