Սահմանադրական դատարանի երեկվա որոշման 7-րդ կետը աղմկահարույց մեկնաբանությունների տեղիք է տվել: Այդ կետով Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի՝ ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 30-ը:
«Ազատություն» ռադիոկայանը զրուցել է սահմանադրական իրավունքի մասնագետ, Բեռլինի «Հումբոլտի» համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանի հետ, ում խնդրել ենք որոշ մեկնաբանություններ ներկայացնել այս հարցով:
Գոռ Հովհաննիսյան․ - Քանի որ Սահմանադրական դատարանի որոշումները Սահմանադրության պահանջով ուժի մեջ են մտնում անմիջապես հրապարակման պահից և այդ հարցում ընդհանրապես ոչ մի բացառություն չկա, հետևաբար, եթե Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հակասահմանադրական նորմերը ճանաչի անվավեր, որոշման հրապարակման պահից այդ նորմերը կդառնան անվավեր, այսինքն, իրավաբանական ուժ չունեցող: Հետևաբար, դրանից հետո նորից ասել, թե այս անվավեր նորմերը իրենց ուժը կկորցնեն ավելի ուշ, դառնում է անհեթեթություն, որովհետև Սահմանադրական դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչված նորմերն այլևս իրավաբանական ուժ չունեն: Դրա համար Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասում օրենսդիրը Սահմանադրական դատարանին պարտադրել է, որ նա նման դեպքերում, եթե ցանկություն ունի, ելնելով իրավական անվտանգության սկզբունքից, ուժի մեջ թողնել հակասահմանադրական նորմերը դեռ որոշ ժամանակ, նա պիտի դրանք ճանաչի միայն ու միայն հակասահմանադրական, բայց ոչ անվավեր:
«Ազատություն»․ - Իսկ տվյալ դեպքում նաև անվավեր է ճանաչել մի քանի կետերով:
Գոռ Հովհաննիսյան․ - Այո՛: Սահմանադրական դատարանը սկզբում անվավեր է ճանաչում օրենքի վիճարկվող դրույթները, և դրանից հետո ասում է՝ այ, այս անվավեր նորմերը իրենց ուժը կկորցնեն սեպտեմբերի 30-ին: Բայց Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ է մտել երեկ՝ հրապարակման պահից: Հետևաբար, այն բոլոր նորմերը, որոնց վերաբերյալ Սահմանադրական դատարանը նշել է՝ ճանաչել անվավեր, այլևս անվավեր են և չունեն այն իրավաբանական ուժը, որը հետո պիտի կորցնեն: Չունեցած բանը չի կարելի կորցնել: Այդ նորմերը արդեն անվավեր են:
«Ազատություն»․ - Այսինքն, Սահմանադրական դատարանն իր որոշման եզրափակիչ մասում, Ձեր կարծիքով, անուշադրության հետևանքո՞վ, թե՞ օրենքի սխալ մեկնաբանության հետևանքով է վկայակոչել Սահմանադրական դատարանի մասի 68-րդ հոդվածի 15-րդ կետը, թեև այնտեղ նշված է, որ միայն հակասահմանադրական ճանաչվելու դեպքում կարող է հետաձգել, մինչդեռ այս դեպքում օրենքի այդ դրույթները նաև անվավեր են ճանաչվել:
Գոռ Հովհաննիսյան․ - Սա անուշադրության հարց չէ: Ես կարծում եմ՝ Սահմանադրական դատարանը ուղղակի ճիշտ չի հասկանում այս նորմը:
«Ազատություն»․ - Սահմանադրության մեջ Դատական իշխանություն գլուխը սկսվում է 91 հոդվածով, որն է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացվում է միայն դատարանների միջոցով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Հիմա, ինչպես դուք եք նշում, երբ Սահմանադրական դատարանն ինքն է սխալ մեկնաբանել իր որոշման մեջ վկայակոչված օրենքը, ի՞նչ պիտի անեն քաղաքացիները հանուն արդարադատության իրականացման:
Գոռ Հովհաննիսյան․ - Կոնկրետ այս դեպքում Սահմանադրական դատարանի սխալը բխում է քաղաքացիների շահերից: Որովհետև քաղաքացիները ի սկզբանե ցանկանում էին, որ այդ նորմերը դառնան անվավեր ու չգործեն, որևէ իրավական հետևանք չառաջացնեն: Հետևաբար, քաղաքացիները պիտի ուրախանան, որ Սահմանադրական դատարանի սխալի պատճառով այդ նորմերն այլևս անվավեր են, ոչ մի իրավական հետևանք չեն կարող առաջացնել: Հետևաբար, դրա դեմ պայքարելու շահ չկա:
«Ազատություն»․ - Այսօր Կառավարության ներկայացուցիչներն էլ են կրկին հայտարարել, որ այդ պարտադիր պահումները պիտի շարունակվեն: Հիմա ի՞նչ պիտի անեն քաղաքացիները:
Գոռ Հովհաննիսյան․ - Եթե քաղաքացիների գումարները պահվեն, ապա նրանք պետք է դատարանում վիճարկեն այդ ակտերը, որոնց հիման վրա իրենց գումարները պահվում են, և իրենց իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինեն մինչև Եվրոպական դատարան, ինչպես որ ընդունված է: