Այսօր Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն հրավիրված 14-ամյա Շահեն Հարությունյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) չորրորդ մասի հատկանիշներով:
Այս մեղադրանքը կապված է անցած տարվա նոյեմբերի 5-ին Երևանի Ազատության հրապարակի հարակից տարածքում տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ:
Շահեն Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում անհիմն որակեց մեղադրանքը, այն բացատրելով որպես հոր՝ Շանթ Հարությունյանի գործով դատաքննությանն ընդառաջ նրա նկատմամբ ճնշումներ գործադրելու փորձ:
Անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ծնողի հսկողությանը հանձնելը:
Հիշեցնենք, որ վերջին օրերին նախաքննական մարմինը վերաորակում է «Նոյեմբերի 5»-ի գործով անցնող 14 անձանց մեղադրանքները՝ ոստիկանության նկատմամբ բռնության մեղադրանքը փոխարինելով խուլիգանության հոդվածով:
Անուշ Մարտիրոսյան