Հայցվոր կողմի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց դիմումը ամբողջությամբ բավարարված է:
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը Հայաստանի Սահմանադրությանը հակասող է ճանաչվել։
Մինչ այս պահը գանձված գումարները պետք է փոխհատուցվեն աշխատողներին, ՍԴ-ի հրապարակած որոշումն այսպես մեկնաբանեց Ազգային ժողովի 36 պատգամավորների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։
«Պարտադիր բաղադրիչը պիտի չկիրառվի, գումարները պետք է վերադարձվեն մարդկանց»,- ասաց Զեյնալյանը։
Պատասխանող, Ազգային ժողովի ներկայացուցիչ, հանրապետական Հակոբ Հակոբյանը հայտարարեց. - «Դատարանի որոշումը փաստեց, որ մեր մշակած և ընդունած օրենքի դրույթները չեն համապատասխանում Սահմանադրությանը։ Ուզում եք՝ 30 անգամ ասեմ...»։
Վիճահարույց օրենքի հարցով, հիշեցնենք, անցած տարեվերջին Սահմանադրական դատարան էին դիմել Ազգային ժողովի չորս ոչ իշխանական խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, Հայ ազգային կոնգրեսի, ՀՅ Դաշնակցության և «Ժառանգության» պատգամավորները:
«Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում» պարտադիր բաղադրիչը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու՝ հայցվորների պահանջն ամբողջությամբ կատարվեց։ Սակայն միևնույն ժամանակ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանը ասաց. - «Սույն որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԺ-ին և ՀՀ կառավարությանը իրենց իրավասության շրջանակներում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին»։
ՍԴ-ի հրապարակած որոշման այս հատվածը դիմողներից Արծվիկ Մինասյանին թյուրիմացության մեջ է գցել։
«Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն զուգահեռ ՍԴ-ն գործադրեց դրանք որոշակի ժամկետ հետո ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը, ինչը որոշակի խնդիրներ կարող է առաջացնել այս պահին, դրա համար եկեք չշտապենք։ Կարևորը՝ հստակ է՝ Սահմանադրությանը հակասող նորմերին՝ մեր ներկայացրած փաստարկները ճիշտ էին, և շնորհակալություն բարձր դատարանին, որ ընդունեց դա։ Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, այդ թվում նաև այս պահի դրությամբ կատարված վճարներին, դրանք որպես հայեցողական լիազորություններ թողնելու՝ մարդկանց և գործատուների իրավունքները վերականգնելու առումով, ստանանք վերջնական որոշման տեքստը, որի հիման վրա չեմ բացառում, որ դատական հայցերի նոր փուլ սկսվի քաղաքացիների, աշխատակիցների, գործատուների կողմից»,- ասաց պատգամավորը։
«Ըստ էության, մեր ներկայացրած բոլոր կետերին անդրադարձ եղավ, և քանի որ հիմնական մեխը դրված էր պարտադիր բաղադրիչը այն տեսքով, որով պարտադրվում է այսօր, ՍԴ-ն բավարարել է»,- ընդգծեց Մինասյանը։
Գանձված գումարների ետ վերադարձելիության մասով ՍԴ-ն որոշեց. - «Սույն որոշման պահանջներից բխող նոր իրավակարգավորումներից ելնելով և հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ վերահաշվարկի են ենթակա մինչ այդ կատարած կուտակային բոլոր վճարները»։