Փարիզը, Բեռլինը և Վարշավան Ուկրաինայի հարցով խորհրդաժողովի կոչ են անում

Գերմանիա - Ձախից՝ աջ․ Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ԱԳ նախարարներ Լորան Ֆաբիուս, Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր և Ռադոսլավ Սիկորսկի, Վայմար, 1-ը ապրիլի, 2014թ․

Գերմանիան, Ֆրանսիան ու Լեհաստանը կոչ են անում միջազգային հանրությանը՝ միջազգային խորհրդաժողով անցկացնել Ուկրաինայի հարցով:

Երեք երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ նման հանդիպում պետք է անցկացվի Ուկրաինայում մայիսին նախանշված նախագահական ընտրություններից հետո, և որ այդ հանդիպմանը պետք է մասնակցի նաև Ռուսաստանը: