Պուտինը Մերկելի հետ զրուցել է Մերձդնեստրի մասին

Վլադիմիր Պուտին և Անգելա Մերկել, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ պետք է միջոցներ ձեռնարկել՝ հանելու համար Մոլդովայից անջատվել ցանկացող Մերձդնեստրի նկատմամբ արտաքին շրջափակումը, փոխանցում է Կրեմլը:

Մերձդնեստրը Մոլդովայից միակողմանիորեն անկախություն է հռչակել 1990 թվականին: