Ռուսաստանը կրճատել է իր զորքերի թիվը ռուս-ուկրաինական սահմանին

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ռուսաստանը կրճատել է իր զորքերի քանակը ուկրաինական սահմանին:

Պաշտպանության նախարարության խոսնակը AFP-ին փոխանցել է, որ վերջին օրերին «ռուսական ուժերը աստիճանաբար հեռանում են սահմանից»: Պաշտոնյան ասել է, որ Ուկրաինան պաշտոնապես չի տեղեկացվել ռուսական զորքերի հետքաշման մասին:

Վերջին ամսվա ընթացքում Ռուսաստանը տասնյակ հազարավոր զինվորներ էր տեղակայել ուկրաինական սահմանին: Սա մտահոգությունների առիթ էր հանդիսացել այն մասին, որ Ղրիմի անեքսիայից հետո Ռուսաստանը կարող է ներխուժել նաև Ուկրաինայի այլ հատվածներ: