Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ 4 ժամ տևած բանակցություններից հետո հայտարարել է, թե Ռուսաստանը վերահաստատել է Ուկրաինայի հարցում դիվանագիտական լուծում գտնելու պատրաստակամությունը, սակայն չի համաձայնել ետ քաշել ռուսական զորքերն ուկրաինական սահմանից:
CNN-ի փոխանցմամբ՝ Փարիզում Ջոն Քերրին ասել է, թե ինքն ու Լավրովը առաջարկներ են ներկայացրել:
«Ես պիտի վերադառնամ Վաշինգտոն՝ Օբամայի հետ նրա առաջարկը քննարկելու նպատակով»,- ասել է Քերրին՝ հավելելով, թե շարունակվում է իրավիճակը մեղմելու ելքերի փնտրտուքը:
Ավելի ուշ տեղի ունեցած ճեպազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է․- «Մենք ճգնաժամի վերաբերյալ տարբեր տեսակետներ ենք հայտնել, բայց, այնուամենայնիվ, համաձայնել ենք փնտրել հիմք դիվանագիտական լուծման համար»:
Քերրին անդրադարձել է Լավրովը այն հայտարարությանը, թե Ռուսաստանը ցանկանում է աջակցել Ուկրաինային: Պետքարտուղարի գնահատմամբ՝ ռուսական զորքերը ստեղծում են վախի և սարսափի մթնոլորտ: