Հայաստանը ՄԱԿ-ում աջակցեց Ռուսաստանին

Րոպեներ առաջ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն տվեց Ուկրաինայի հարցով բանաձևին, որը ճանաչում է այդ երկրի տարածքային ամբողջականությունն ու անօրինական համարում Ղրիմում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն։

Նախագիծն ընդունվեց ձայների գերակշռող մեծամասնությամբ՝ 100 կողմ, 11 դեմ, 58 ձեռնպահ։

Հատկանշական է, որ թեև ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյան «Ազատության»-ն ասել էր, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու, այսօր Հայաստանը պաշտպանեց Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի դեմ։

Հայաստանից բացի, բանաձևին դեմ են քվեարկել նաև բռնապետական վարչակազմերով հայտնի Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան։


Առավել մանրաման տե՛ս այստեղ։