Ուորլիք․ Սարգսյանն ու Ալիևը Հաագայում զրուցել են

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական գրառումն է կատարել «Թվիթեր»-ում, որում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները զրուցել են Հաագայում միջուկային անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ընթացքում:

«Արդյոք նրանք իսկապես հավատարի՞մ են Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու ուղուն»,- «Թվիթերի»-ի իր էջում գրել է Ուորլիքը:

Նախագահների զրույցի մասին ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմից որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել: