Հուլիսի 1-ից Ռուսաստանում գազը կթանկանա

R

Ռուսաստանի Սակագների դաշնային ծառայության կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ այս տարվա հուլիսի 1-ից Ռուսաստանի տարածքում գազի սակագինը բարձրանալու է միջինը 4.2 տոկոսով։

Հաղորդագրությունում նշվում է, որ բարձրացումը կատարվում է նախորդ տարվա սեպտեմբերին Դաշնության կառավարության կողմից հաստատված սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի համաձայն:

Հովհաննես Մովսիսյան