Միխեիլ Սաակաշվիլին, չնայած դատախազությունից ուղարկված ծանուցագրին, այսօր հարցաքննության չի ներկայանա:
Վրաստանի նախկին նախագահին իրավապահները պատրաստվում էին հարցաքննել իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած մոտ մեկ տասնյակ աղմկալի հանցագործությունների, այդ թվում՝ նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:
Սաակաշվիլին, սակայն, հայտարարեց, որ իր անձի շուրջ վերջին զարգացումները քաղաքական հետապնդում են, իսկ նրա թիմակիցները դատախազության քայլից հետո անցան քարոզչական լայնածավալ հարձակման:
Աղմկալի հայտարարություններից անմասն չմնաց նաև ինքը Սաակաշվիլին՝ երեքշաբթի օրը «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշելով, որ Զուրաբ Ժվանիայի մահվանից հետո «նրա ընտանիքի անդամները սկսեցին տարօրինակ հայտարարություններով հանդես գալ»:
Երեկ արդեն հնչեց նախկին վարչապետի ընտանիքի անդամների պատասխանը: Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նախկին վարչապետի այրին` Նինո Կաղդաիձեն հայտարարեց․- «Այս ողջ աժիոտաժը, որ ստեղծվել է, միայն մեկ նպատակ ունի` շեղել հետաքննության ուշադրությունը սկանդալային ինչ-որ դրվագների վրա: Այդ ամենը իրականում կխոչընդոտի գործի հետաքննությանը: Որոշ մարդիկ փորձում են քաղաքականացնել հետաքննությունը»:
Ժվանիայի այրին նաև ասաց, որ չի հավատում իր ամուսնու մահվան պաշտոնական վարկածին: Հիշեցնենք, Ժվանիայի մահվանից անմիջապես հետո վրաց իրավապահները հայտարարեցին, որ նրա մահվան պատճառը գազի արտահոսքն էր: Նինո Կաղդաիձեն նաև նշում է, որ Սաակաշվիլիի իշխանության օրոք իրականացված հետաքննությունն անցել է բավական տարօրինակ մթնոլորտում:
«Զուրաբի մահվանից մի քանի ամիս անց ինձ մի լուսանկար փոխանցեցին, որտեղ պատկերված էր իմ ամուսինը՝ մահվանից անմիջապես հետո: Նրա դեմքին վնասվածքներ կային»,- պատմեց Կաղդաիձեն` հավելելով․- «Ես այդ լուսանկարն անմիջապես տարա գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլու մոտ: Նա խոստացավ այդ առթիվ հետաքննություն անցկացնել, վերցրեց լուսանկարը, և հետագայում ես պարզեցի, որ այդ լուսանկարը քրեական գործի նյութերից պարզապես անհետացել է»:
Նինո Կաղդաիձն նաև պատմեց, որ իր ամուսնու մահից հետո հանդիպել է Միխեիլ Սաակաշվիլիի հետ, որն էլ իրեն ասել է՝ «Ինձ կարող ես դիմել ցանկացած խնդրանքով, բայց մի պայմանով` հետաքննության ընթացքը հանգիստ թող»:
Երեկ կայացած ասուլիսին մասնակցում էր նաև Ժվանիայի մայրը` Ռեմա Ժվանիան, ով կոչ արեց չքաղաքականացնել իր որդու մահվան հանգամանքների վերսկսված քննությունը:
«Բոլորս էլ տեղյակ ենք, որ այժմ ակտիվ քննություն է ընթանում, թողեք թող քննիչներն ավարտեն իրենց գործը: Խնդրում եմ ձեզ, քարոզչական արշավը շարունակելու կարիք չկա: Սա շատ ծանր հարված է ընտանիքի համար»,- ասաց Ժվանիայի մայրը: