Եթե Ամուլսարի հանքի տարածքում հայտնաբերվեն Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիներ, ապա այդ տեսակները կփորձեն տեղափոխել այլ վայր՝ կենսաբազմազանությունը պահպանելու համար:
Ամուլսարի ոսկու հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան ինթերնեշընըլ» ընկերության գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնը այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ եթե Ամուլսարի հանքի տարածքում հայտնաբերվեն Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիներ, ապա այդ տեսակները կփորձեն տեղափոխել այլ վայր՝ կենսաբազմազանությունը պահպանելու համար:
«Ինչպես ես եմ հասկանում, այնտեղ կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ և հիմա մենք փորձում ենք այնպիսի նախագիծ կազմել, որպեսզի այդ տեսակներն ընդգրկող տարածքները չներառվեն մեր տարածքում», - ասաց Սթիվենսոնը:
Բնապահպանները հակադարձում են, թե հանքի շահագործման հետևանքով առաջացած վնասակար նյութերը, փոշին տարածվում են կիլոմետրերով, և հնարավոր չէ այնպես շահագործել հանքը, որ դրա մոտակայքում գտնվող կենդանիները կամ բույսերը չվնասվեն:
Իսկ Կարմիր գրքում ընդգրկված տեսակները այլ վայր տեղափոխելը դեռ հարց է, թե որքանով արդյունավետ կլինի նշում են նրանք եւ հավելում, որ օրենքով է արգելված հանք շահագործել տարածքներում, որտեղ հազվագյուտ կենդանիներ կամ բույսեր կան:
Հազվագյուտ կենդանիներից ու բույսերից բացի, Ամուլսարի հանքի շահագործումը կազդի նաև Սևանի վրա․ լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել Ամուլսարի հանքի գործարկման վերաբերյալ նախագծին:
«Նախագիծն իրականացնելու դեպքում Սևանի վրա լինելու է բացասական, անթույլատրելի ազդեցություն, և դա խախտում է Սևանա լճի մասին օրենքը», - նշեց «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Արթուր Գրիգորյանը:
2002 թվականից Բնապահպանության նախարարությունը աշխատում է ոսկու հանքավայրն ընդգրկող և Ամուլսարին հարող տարածքում «Ջերմուկ» ազգային պարկ հատուկ պահպանվող տարածք ստեղծելու ուղղությամբ: Չնայած արդեն ավելի քան տասը տարի է անցել, սակայն մինչև այսօր ազգային պարկը չի ստեղծվել:
Բնապահպաններն իրենց բացատությունն ունեն, թե ինչու: «Ակնհայտ է, որ 2008 թվականին դրա շուրջ աշխատանքները կտրուկ դադարեցվեցին, և մենք արդեն ենթադրում ենք, որ դա պայմանավորված էր Ամուլսարի ոսկու հանքի հետախուզական աշխատանքները թույլատրելու հետ: Քանի որ ենթադրում էին, որ հավանական է, որ հանք կարող են բացել, ազգային պարկ ստեղծելու ուղղությամբ աշխատանքները դադարեցվեցին», - նշում է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» անդամ Աննա Շահնազարյանը: