Այսօր, երբ Երևանում արդեն ուշ երեկո կլինի, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Բրյուսելում հանդես կգա եվրոպական անվտանգությանը և, առաջին հերթին, Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումներին նվիրված ծրագրային ճառով:
Երեկ Հաագայում Նիդերլանդների վարչապետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Օբաման մեկ անգամ ևս բացահայտեց պաշտոնական Վաշինգտոնի որոշ մոտեցումներն այս հարցում` նկատելով, որ Մոսկվան բռնել է ինքնամեկուսացման ուղին:
«Իրականում Ռուսաստանն այսօր շատ ավելի մեկուսացված է, քան 5 տարի առաջ էր` Վրաստանում ծավալված իրադարձությունների ժամանակ: Ռուսաստանն այսօր նույնիսկ ավելի մեկուսացված է, քան 20-րդ դարի ընթացքում էր, երբ այն մաս էր կազմում Խորհրդային Միությանը, - նշել էր Օբաման` հատուկ ընդգծելով, որ միջազգային հանրության գլխավոր նպատակն այսօր ռուս-ուկրաինական հակամարտության հետագա խորացումը կանխելն է: Խոսքը նախևառաջ Արևելյան Ուկրաինայի և դրանից ոչ հեռու տեղակայված ռուսական զորքերի հնարավոր գործողությունների մասին էր:
«Այս պահին այդ ստորաբաժանումները գտնվում են Ռուսաստանի տարածքում: Դա իհարկե շատ նման է ահաբեկման փորձի, և մենք դեմ ենք նման գործեալոճին, բայցևայնպես պետք է հասկանալ, որ դա Ռուսաստանը օրինական իրավունքն է` սեփական զինված ուժերի ստորաբաժանումները տեղակայել սեփական տարածքում», - նշել էր Օբաման:
Հաագայում կայացած ասուլիսից պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգների նախագահը չի ցանկանում շատ սուր ձևակերպումներ օգտագործել Ռուսաստանի հասցեին. - «Ռուսաստանի գործողությունները, իհարկե, խնդրահարույց են, սակայն Միացյալ Նահագների ազգային անվտանգության համար դրանք առաջնահերթ սպառնալիք չեն ներկայացնում», - նշում էր Օբաման:
Սպիտակ Տան ղեկավարի խոսքով` նաև հարկավոր է հստակ ըմբռնել, որ Ղրիմում ստեղծված կացությունը շուտափույթ լուծում չունի:
«Կարծում եմ, այնքան էլ ազնիվ չի լինի ենթադրել, որ այն, ինչ կատարվում է Ղրիմում, հնարավոր է կարգավորել պարզ միջոցներով: Ամեն դեքպում պատմությունը ոչ թե ուղիղ գծով է զարգանում, այլ շատ հաճախ բավական զվարճալի վայրիվերումներ են ի հայտ գալիս: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ղրիմում` մասամբ կախված է նաև միջազգային հանրության միասնական դիրքորոշումից, որը կվերահաստատի ռուսական կողմի գործողությունների անօրինականությունը, - նշել է Օբաման: