Ուրբաթ՝ մարտի 28-ին, «Դեմ եմ» նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց խորհրդանշական լուռ ակցիա կկազմակերպի, կոչեր ու ելույթներ չեն հնչի:
«Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, և ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ: Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում»,- հայտարարում է կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնությունը:
«Դեմ եմ» շարժումը նաև տեղեկացնում է, որ այդ օրը որևէ այլ միջոցառման չի մասնակցելու: Հիշեցնենք, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը այդ օրը հանրահավաք է հրավիրել․- «Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, որոնք նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքը այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում»,- ասված է նախաձեռնության հայտարարությունում: