Երևանում տաքսիների համար 75 կայանատեղ կգործի

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կգործեն մարդատար տաքսի ավտոմեքենաների 75 կայանատեղեր, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Կայանատեղերի կահավորման աշխատանքները քաղաքի առանձին հատվածներում ավարտվել են, մյուսներում մեկնարկային փուլում են»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում: