Տաքսու նախկին վարորդ Արշակ Պետրոսյանը տեսանկարահանող սարքերի արձանագրած տուգանքներ ստանում էր խրձով.- «Մոտավորապես 150 հազար տուգանք եմ մուծել, 250 հազարի էլ մնացել է»,- «Ազատությանը» պատմեց նա։
Մեկ օրում Պետրոսյանին են փոխանցել 100 հազար դրամի տուգանք, մի քանի օր անց ստացած տուգանքների ընդհանուր գումարը կազմել է արդեն 150 հազար դրամ։
«Ես էրեխա պահեմ, թե տանեմ իրենց հարստացնեմ։ Մինչև գիշերվա հազարը տաքսի քշեմ, ինչքա՞ն աշխատեմ, որ կարենամ համ իրենց մուծեմ, համ իմ էրեխուն հացի փող տանեմ։ Տուգանքները իմ աշխատավարձի 200-ապատիկն են »,- բողոքում է նախկին վարորդը։
Արշակ Պետրոսյանը որոշել է՝ տուգանքները մուծելուց հետո հեռանալու է հանրապետությունից։ Դիմել է ոստիկանություն՝ տուգանքները մուծելու ժամկետը երկարաձգելու խնդրանքով, իրավապահները թույլատրել են վճարումները կատարել 6 ամսվա ընթացքում։ Հիմա հարյուր հազարավոր դրամները կուտակելու համար տաքսու նախկին վարորդը տրոլեյբուս է քշում, տրանսպորտային այս միջոցը տեսախցիկների կողմից չի կարող տուգանվել։
Պետրոսյանը ոստիկանությունում փորձել է նաև բացատրել, որ տուգանքների մեծ մասը պարզապես տրամաբանությունից դուրս են, մինչդեռ նախկին ազատամարտիկ վարորդին չեն լսել։
«Սևանի ճանապարհին 72 կմ/ժամ արագությամբ եմ գնացել, 20 հազար տուգանք է եկել։ Ինչի՞ համար, 2-3 կմ/ժամ տատանումը թույլատրելի է, ինչու են տուգանել»,- հարցնում է նա։
Տեսախցիկների արձանագրած տուգանքներից տուժած մեկ այլ վարորդ՝ Արման Ղարագուլյանն էլ, ոչ միայն չի ընդունել իր մեղքը, այլև բողոքի դիմում է գրել ճանապարհային ոստիկանության պետին՝ վստահ, որ իրեն անարդար են տուգանել։
«Խաչմերուկ եմ մտնում, ձախով պետք է դուրս գամ, քանի որ մեքենաները դիմացս արգելակում են, կանգնում են, ճանապարհ եմ տալիս, մինչև իմ հերթը գալիս է, լուսացույցը կարմիր է դառնում, կանաչով նորմալ մտնում եմ։ Քանի որ շատ չէի առաջացել, մտածում եմ՝ ավելի լավ է հետ քաշվեմ, ավելորդ տեղը խցանում չլինի, վթար չլինի... հետ եմ կանգում՝ «ստոպ» գծից այս կողմ կանգնում եմ, ոչ հետևումս մեքենա կա, ոչ հետիոտնի եմ խանգարում...»,- պատմեց վարորդը։
Ղարագուլյանը իր բողոքի նամակում պարզաբանել է, որ վթարային իրավիճակից խուսափելու համար է այդպես արել, և խնդրել է բացատրել, թե ինչու են իրեն տուգանել, մինչդեռ պատասխանի փոխարեն, ոստիկանությունը այս տուգանքը պարզապես չեղյալ է համարել։ Նրա խոսքով, իր ընկերներից շատերն են հայտնվել այսպիսի պատմության մեջ, սակայն, մեծ մասը այդուամենայնիվ, գերադասել է վճարել 5000 դրամը, որպեսզի ժամանակ չվատնի դիմում-բողոքի վրա։
Հանրապետությունում տեսախցիկները և արագաչափ սարքերը պատկանում են «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, որը ըստ ընդդիմադիր պատգամավորների պատկանում է նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին։ 2012 թվականի հունվարից հիմնադրված այս ընկերությունը ամբողջ հանրապետությունում արդեն 132 արագաչափ է տեղադրել, ևս վեց տասնյակն էլ կտեղադրվեն առաջիկայում։
Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա դրանց թիվը Երևանում 400-ն է։ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ առաջիկայում տեսախցիկներ կարող են հայտնվել նաև մարզերում։
Ընկերության տվյալներով իրենց արձանագրած խախտումների միայն 4 տոկոսն է բողոքարկվում, որոնցից մինչև 10 տոկոսի դեպքում տուգանքը չեղյալ են համարում, քանի որ միշտ չէ, որ իրենք ճիշտ են լինում։ Ինչ վերաբերում է արագաչափերին, ապա ընկերությունում բացառում են, որ դրանք կարող են սխալներ թույլ տալ, իսկ սարքը փոխելու միակ դեպքը եղել է վերջերս՝ էջմիածինցի վարորդներից մեկը քլունգով ջարդել էր արագաչափը։