Ռադան հաստատել է Իգոր Տենյուխի հրաժարականը

Իգոր Տենյուխ

Ուկրաինական Ռադան այսօր երկրորդ փորձից հաստատել է այդ երկրի պաշտպանության նախարարի պարտականությունները կատարող Իգոր Տենյուխի հրաժարականը:

Առավոտյան Ռադայի նիստում ելույթ ունենալով Տենյուխը հայտարարել էր, որ հրաժարական է ներկայացնում` առանց մեկնաբանելու իր քայլը:

Ռադայի մեծամասնությունը առաջին անգամ դեմ է քվեարկել Տենյուխի հրաժարականին: Որոշ ժամանակ անց սակայն հարցը կրկին քննարկման է դրվել և արդեն երկրորդ քվեարկությամբ Ռադան հեռացրել է Իգոր Տենյուխին պաշտպանության նախարարի պաշտոնից:

Փոխարենը ուկրաինական խորհրդարանը պաշտպանության նախարարի պարտականությունների ժամանակավոր կատարումը դրել է գնդապետ Միխայիլ Կովալի վրա: