Բնապահպանության նախարարը ակտիվիստին. «Ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»
Your browser doesn’t support HTML5
Տասնյակ բնապահպաններ այսօր ներխուժեցին Կառավարության կազմակերպած հանքարդյունաբերությանը նվիրված միջազգային համաժողովի դահլիճ: Երիտասարդները բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկում էին խմել Հայաստանի գետերի ջուրը՝ ցույց տալով, թե որքան աղտոտված են դրանք թափոնների հետեւանքով: