«Մեծ յոթնյակը» քննարկեց Ռուսաստանի դեմ հետագա քայլեր ձեռնարկելու հարցը

Նիդերլանդներում անցկացվող միջուկային խորհրդաժողովին զուգահեռ «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի դեմ հետագա քայլեր ձեռնարկելու հարցը և որոշել՝ եթե Ռուսաստանը շարունակի ապակայունացնել Ուկրաինան, ապա տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն։

Նրանք նաև հայտարարել են, որ դադարեցնում են Ռուսաստանի հետ համագործակցությունը «Մեծ ութնյակի» շրջանակներում, մինչև Մոսկվան փոխի իր դիրքորոշումը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մեծ ութնյակի» բոյկոտը անտեսել է։