Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի հրապարակած դատավճռով զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան մեջ մեղադրվող 6 ամբաստանյալներին այսօր դատապարտվեցին 12-ական տարվա ազատազրկման և վարչական տույժի՝ 100 հազարական դրամի չափով։
Դատավճռի հրապարակման կեսից ամբաստանյալները հայհոյանքներ, անեծքներ և սպառնալիքներ հասցեագրեցին տուժող կողմի փաստաբաններին, նրանց ընտանիքի անդամներին: Ամբաստանյալներից հետ չմնացին նրանց հարազատները՝ ձեռքներին եղած առարկաներ շպրտեցին դատավորի ուղղությամբ, անեծքների, հայհոյանքներ և սպառնալիքներ ուղղելով նաև դատավարությունն ավելի քան մեկուկես տարի լուսաբանող լրագրողներին։
Դատական կարգադրիչները դժվարությամբ կարողացան զսպել ամբաստանյալներից հատկապես Գարիկ Մարգարյանին և Նորայր Հայրապետյանին։ Վերջիններս առաջ էին մղվում Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ-փաստաբաններ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի ուղղությամբ՝ փորձելով վնասել նրանց։
Կարգադրիչներից մեկը հասցրեց կանգնել դատավոր Դավիթ Հարությունյանի կողքին, ամբաստանյալներին դահլիճից տարան ուժի գործադրմամբ:
Հիշեցնենք, մեղադրող կողմը պահանջել էր 6 ամբաստանյալներից յուրաքանչյուրին դատապարտել 13-ական տարվա ազատազրկման:
Տուժող կողմի փաստաբան Տիգրան Եգորյանը «Ազատության» հետ զրույցում գնահատեց դատավճիռը.- «Տեղի է ունեցել սպանություն և այդ սպանությունն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ առանձնակի դաժանությամբ։ Այդ սպանության համար 12 տարին քրեական օրենսգրքով սահմանված նվազագույն պատժամիջոցն է»։
«Այս մարդկանց վրա ոչ միայն որևէ զսպող ազդեցություն չի ունեցել արդարադատության իրականացման գործընթացը, այլ նույնիսկ մոտիվացրել է ավելի համարձակ հանցանքների»,- ամբաստանյալների ագրեսիվ պահվածքին անդրադառնալով ասաց Եգորյանը։
Դատարանն առանց քննության է թողել քաղհայցը: Անցյալ ամիս տուժող կողմը 297 միլիոն դրամի պահանջ էր ներկայացրել «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանին և 6 ամբաստանյալներին:
«Քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու որևէ իրավական հիմք դատարանը չուներ՝ հաշվի առնելով այն, որ դատարանը մեղադրանքը հաստատված է համարել ամբողջ ծավալով»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ «անհետևանք չեն թողնի այս հարցը»։
Փաստաբանն ասաց, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել և քրեական պատասխանատվության ենթարկել ամբաստանյալներին ու նրանց հարազատներին՝ դատարանի դահլիճում դրսևորած պահվածքի համար:
Իրավապաշտպան, լրագրող Ժաննա Ալեքսանյանը, որին ևս սպառնալիքներ էին հասցեագրում ամբաստանյալների հարազատները, գնահատեց դատավճիռը՝ նշելով, որ դատավճռի հրապարակմանն ամբաստանյալների և նրանց հարազատների արձագանքը պայմանավորված էր վերջիններիս համար խիստ պատժով։
«Ամբաստանյալներից որևէ մեկը իրեն մեղավոր չի զգացել և առհասարակ ամբողջ դատաքննության ընթացքում չի զգացել, որ սա մահվան դեպք է, նույնը՝ ծնողները»,- ասաց իրավապաշտպանը։
2012 թվականի հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցածի վերաբերյալ գնահատականների առանցքում շարունակում է մնալ պնդումը, որ ռազմական բժիշկ, 33-ամյա մայոր Վահե Ավետյանը դարձավ օլիգարխի շուրջ ձևավորված ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի զոհը:
«Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործոնը այստեղ շատ մեծ է, ռեստորանը նրան էր պատկանում, այս վեց տղաները նրա հետ էին, նրա ենթականերին, և Ռուբեն Հայրապետյանը, իհարկե, հերոսն էր այս տղաների, այն հերոսը, և հիմա այդ հերոսը կարծես նրանց լքեց։ Գուցե նրանք հավատում էին, որ իրենց տերը ինչ-որ մի բան կփոխեր։ Մեղքի զգացում չունենալը հենց այդ տիրոջ առկայությունն էր»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Հավելենք, որ այս գործով դատաքննության նախորդ նիստերի համեմատ մեծաթիվ ոստիկաններ կային դատարանի դահլիճում և բակում, սակայն, վերջիններս առանձնակի ջանքեր չէին գործադրում ամբաստանյալներին և նրանց հարազատներին անհրաժեշտ բոլոր դեպքերում զսպելու համար: