Սաակաշվիլին հրավիրվել է հարցաքննության

Վրաստանի դատախազությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վկայի կարգավիճակով հրավիրել է հարցաքննության։

Սաակաշվիլին պետք է հաջորդ հինգշաբթի օրը ցուցմունքներ տա քրեական տասը գործերով, այդ թվում 2005 թվականին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների նոր հետաքննության շրջանակներում։

Սաակաշվիլին այս պահին Վրաստանում չէ: