Չինացիները ենթադրաբար հայտնաբերել են մալայզիական օդանավի բեկորները

Չինացի փորձագետներն ուսումնասիրում են արբանյակից ստացած նոր լուսանկարները, որոնք, ենթադրաբար, պատկերում են Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում հայտնաբերված մալայզիական անհետացած օդանավի բեկորները։

Կուալա Լումպուր-Պեկին չվերթը կատարող օդանավը, որում եղել է 239 մարդ, անհետացել է մարտի 8-ին։