Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր դեսպանին

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտա

Ուկրաինան հետ է կանչել Հայաստանում իր արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Կուխտային: Այս մասին հաղորդում է Интерфакс-Украина պարբերականը՝ հղում կատարելով Ուկրաինայի արտգործնախարարության տեղեկատվական քաղաքականության վարչության տնօրեն Եվգենի Պերեբիյնիսին:

ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ Կիևն ակնկալում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի կապակցությամբ:

Ուկրաինան ավելի վաղ հետ էր կանչել Ռուսաստանի իր դեսպանին: