ԱՄՆ-ը Հայաստանին կես միլիոն դոլար արժողությամբ Աղետի փաթեթ է փոխանցել

ԱՄՆ-ի կառավարությունը այսօր Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանն է փոխանցել բնական և մարդածին աղետներին արձագանքելու համար նախատեսված Աղետի փաթեթը:

Փոխանցումը կատարել է «Քաունթերփարթ Ինթերնեշնլ»-ը։ Կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն՝ միջոցառման մասնակցել են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, Եվրոպայում և Եվրասիայում հումանիտար ծրագրերի գրասենյակի տնօրեն Ջերալդ Օբերնդորֆերը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։

Աղետի փաթեթը իր մեջ ներառում է քնապարկեր, անկողնային պարագաներ, կոշկեղեն, բժշկական պարագաներ, սարքավորումներ, հանդերձանք և դաշտային պարագաներ՝ մոտ 520.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ: